Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Եվ դա կհամարեն հայկական կինո»

«Եվ դա կհամարեն հայկական կինո»
28.10.2015 | 11:59

Ի՞նչ ապագա է սպասում հայկական կինոյին: Այս հարցը շատերին է անհանգստացնում: Կինոգետ Զավեն Բոյաջյանի կարծիքով՝ առանձնապես ոչինչ չի փոխվի, մարդիկ կգնան կինոթատրոններ, ինչ-որ անորակ ու անհեթեթ կատակերգություններ կնայեն, կծիծաղեն և դա կհամարեն հայկական կինո:

«Կինոյի մասին» օրենքը գուցե ինչ-որ բան փոխի՞՝ հետաքրքրվեցի:
«Չեմ կարծում, թե միայն օրենքը էական փոփոխություն բերի, եթե մենք չունենք նախ պատշաճ կրթական մակարդակ, ուսումնական հաստատություններ, որոնք արդեն իրենց գործին բավականաչափ պատրաստ կինեմատոգրաֆիստներ են տալիս: Եթե, ասենք, օպերատորն ավարտում է ուսումը և աղոտ գործնական իմացություն ունի կինոխցիկի կիրառման ու հնարավորությունների մասին, ինչպե՞ս պիտի այսօրվա չափանիշներին հարիր ֆիլմ նկարահանի»,- ասաց կինոգետը: Նրա համոզմամբ՝ առաջնահերթը կրթական համակարգն է, բայց մեզ մոտ բարձրագույն մասնագիտական կրթությունը սարսափելի ձևական բնույթ ունի, մարդիկ վճարում են մասնագիտություն սովորելու համար, բայց ավարտում են առանց այդ մասնագիտությանն ըստ հարկի տիրապետելու:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ